Ո՞ւր կորան «Հայկական Ժամանակի» երկու չհրկիզվող պահարանների գումարները. Աղվան Վարդանյան

«Հետաքննություն արեք, փորձեք հասկանալ, օրինակ՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին «Հայկական ժամանակ» թերթը քանի չհրկիզվող պահարան ուներ»,- 5-րդ ալիքում հաղորդման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ շարունակելով.

«Մի փոքր չհրկիզվող պահարան ուներ, բոլոր խմբագրություններում երևի կա, ու այդ նույն ժամանակաշրջանում, երբ շատերը զգացին, որ մոտ է, սրանք պետք է գան իշխանության, հիշում եք այդ էյֆորայի մթնոլորտը, հարցրեք, թե օրը քանի՞ մարդ էր այդ խմբագրություն մտնում տոպրակներով փողերով և ինչո՞ւ էր անհրաժեշտ երկու մեծ պահարան առնել այդ խմբագրության համար: Այդ երեք պահարանները լցված էին փողի տոպրակներով: Հարցրեք, ասեք՝ հետո ի՞նչ եղան դրանք: Արդյո՞ք գիշերը մի քանի հոգով, այդ թվում՝ իր ազգականները ներառյալ՝ տեղափոխեցին այլ տեղ: Գիտեք, աշխարհում ոչինչ գաղտնի չի մնում, իսկ ես՝ Աղվան Վարդանյանս, առանց հիմքի որևէ բան չեմ ասում, ասել եմ մշտապես: Դեռ չեմ խոսում դրանից հետո կատարվածի մասին: Չմանրանամ, չեմ ուզում խոսել այդ մասին: Հիմնադրամների, շարունակական դրամահավաքների մասին: Կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ: Պարզ բան եմ ասում, չէ՞, և այդ մարդը առանց ամոթի այսօր կանգնում և ասում է՝ իմ ընտանիքի նյութական վիճակը վատացել է վարչապետ դառնալուց հետո»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս