Սովը պակաս վտանգավոր է
Գիտնականները պարզել են, որ ճարպակալումից ավելի շատ մարդիկ են մահանում, քան սովից: Ուսումնասիրելով վերջին քսան տարիների վիճակագրությունը` գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ քաշի ավելացումը երեք անգամ հաճախ է մարդկանց մահվան պատճառ դառնում, քան սննդի պակասը: Պարզվել է, որ ճարպակալման պատճառով 2010թ-ին աշխարհում մահացել է 3 մլն մարդ:
Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում են, որ Աֆրիկայում սննդի խնդիրը շարունակում է սուր մնալ և անչափահասներին մահվան հիմնական պատճառը դրա անբավարարությունն է: