Ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին ակցիա անող ՀՅԴ-ականներին․ Իրավիճակը լարված է
Կառավարության շենքի մոտից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին եւ փորձում էին թույլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:
ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ժամանակ կետերով ներկայացնում էին իրենց կարծիքով պետական դավաճանության մասին փաստեր: