 
                        Մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի
 
                                    Հունիսի 8-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        