 
                        Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ-ի առաքելության ղեկավարի հետ
 
                                    Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։
Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        