ԱԳՆ–ում քաոս է տիրում․ աշխատակից­ները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Արա Այվազյանի միջոցով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր տեղեկություն­ների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նա­խարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախա­րարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:

Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարա­կանից հետո նախարարությունում ուղ­ղակի քաոս է տիրում, իսկ աշխատակից­ները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:

Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարար­ները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնա­պես ազատվեցին զբաղեցրած պաշտո­նից, նախարարության այդ քաոսային վի­ճակն էլ ավելի է սրվելու»։

Տեսանյութեր

Լրահոս