Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1023 մարդ

Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1023 նոր դեպք: Այս մասին հայտնում է  Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 350 հազար 428 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 510 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 335 հազար 29 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4951:

Տեսանյութեր

Լրահոս