«Քայլ չկատարելու դեպքում ժողովուրդը փողոց է դուրս գալու». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդն օրն անցկացրեցին Գավառում։

Ողջունելով ներկաներին, Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից՝ իրեն և իր կուսակիցներին ջերմ ընդունելու համար։

«Դուք իմացեք, ես որևէ սուտ բան ձեզ չեմ ասելու, այլ ասելու եմ իրականությունը՝ այն խնդիրը, որն այսօր կա։ Ծառուկյանը կայացած, ունևոր, տեսած, ճանաչված մարդ է։ Ծառուկյանի հիմնական նպատակն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր հնարավորություններն օգտագործի ի շահ իր երկրի, ժողովրդի։ Այսօր վիճակը շատ ծանր է, տեսնում եք սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական խնդիրը, կորոնավիրուս, պատերազմ, արտակարգ իրավիճակ, բայց մարդիկ ապրում են, որոնք պարտավոր են իրենց ընտանիքների հոգսերը հոգալ։ Այսօր 650 հազար ընտանիք 2 մլն 200 հազար վարկի տակ է, նրանք ճար չունեն, չեն կարող վարկ չվերցնել։ Այդ գումարը նրանք վերցրել են ապրելու, գոյատևելու, ուսման վարձերը վճարելու, ծնողին բուժելու համար։ Այսօր մարդիկ ճար չունեն դա փակելու համար»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, եթե այսօր պետությունը դա ժողովուրդն է, ապա պետք է ժողովրդի մասին մտածեն։ Նա բերեց Միացյալ Նահանգների օրինակը՝ նշելով, որ 22 տրիլիոն փող է պարտք վերցրել, որպեսզի կարողանա իր ժողովրդի հոգսը հոգալ։

«Այսօր մեր երկրում ամեն ընտանիքից երեք հոգի վարկի տակ են՝ մտածելով, որ ունեցվածքը, տունը չկորցնեն ու փողոցում չմնան։ Եթե այսօր պետությունը ժողովուրդն է, ժողովրդի մասին մտածում են, ապա քայլ պետք է կատարեն, քայլ չկատարելու դեպքում ժողովուրդը փողոց է դուրս գալու»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի առաջին կետը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը՝ հավելելով, որ Գեղարքունիքի մարզում անհանգստություն կա, թշնամին առաջ է գալիս, հետևաբար՝ պետք է ապահովել ժողովրդի անվտանգությունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս