«Բարսելոնան» բարելավել է Դեպայի առաջարկը՝ խուսափել Վեյնալդուի հետ իրավիճակից
«Բարսելոնան» շարունակում է աշխատել հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխության վրա:
27-ամյա հարձակվողին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր՝ բարելավված պայմաններով: Ֆուտբոլիստը շուտով կդառնա ազատ գործակալ, քանի որ ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը «Լիոնի» հետ:
Կապտանռնագույնների ղեկավարությունը ցանկանում է հնարավորինս շուտ փակել գործարքը, որպեսզի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ կապված իրավիճակը չկրկնվի:
Կիսապաշտպանը նույնպես պետք է տեղափոխվեր կատալոնական թիմ, բայց փոխեց իր կարծիքը՝ ավելի լավ առաջարկ ստանալով ՊՍԺ-ից:
Ըստ հիմնական ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Բարսելոնան» Մեմֆիս Դեպային առաջարկել է երեք մրցաշրջանի պայմանագիր:
Կատալոնացիներն ակնկալում են պայմանագիրը կնքել հնարավորինս շուտ, այն բանից հետո, երբ պայմանագիրը, որն ի սկզբանե նախատեսված էր երկու մրցաշրջանի համար, երկարաձգվեց ևս մեկով:
Սիրարփի Աղաբաբյան