SpaceX-ը գործարկել է տիեզերանավ՝ անսովոր կենդանիներով
Cargo Dragon տիեզերանավը ոչ ստանդարտ բեռով մեկնեց դեպի Միջազգային տիեզերական կայան։
Falcon 9-ը Cargo Dragon բեռնանավով գործարկվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի մեկնարկի վայրից: Բացի սննդից և տիեզերագնացների՝ տիեզերքում աշխատելու համար անհրաժեշտ ամեն ինչից, տիեզերանավը 100 լուսավոր կաղամար (кальмар)և 5000 ջրային արջեր կմատակարարի միջազգային տիեզերակայան (ISS):
Այս կենդանի էակների ընտրությունը պատահական չէ: Ջրային արջեր կոչվում են մոլորակի ամենադիմացկուն արարածները: Երբ կա սպառնալիք, լինի դա ծայրահեղ ջերմաստիճան կամ ճառագայթում, նրանք անցնում են խորը ձմեռման: Ինչ վերաբերում է կաղամարին, ապա նրանց իմունային համակարգը նման է մարդու համակարգին` նման միկրոֆլորայի պատճառով: Միջազգային տիեզերակայանում գտնվող մասնագետները դիտելու են կենդանի օրգանիզմները և վերլուծելու են դրանց վրա տարածության մեջ գտնվելու ազդեցությունը:
Սիրարփի Աղաբաբյան