Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ի ցերեկը, 9-11-ը, 13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.80C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.50C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.00C