Օլիմպիական խաղերի ընթացքում կվերահսկվի լրագրողների տեղաշարժը
Ճապոնիայի իշխանությունները կվերահսկեն լրագրողների տեղաշարժը Օլիմպիական խաղերի ընթացքում: Այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Ճապոնացիները խստորեն կվերահսկեն օտարերկրյա լրագրողների տեղաշարժը: Նման քայլերով իշխանությունները ձգտելու են վերահսկել կորոնավիրուսի տարածումը: Լրագրողներին չեն թույլատրի օգտվել հասարակական տրանսպորտից: