Բաժիններ՝

Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկած հրդեհի զոհ է դարձել 18 մարդ

Հնդկաստանում 18 մարդ է զոհվել Պունե քաղաքի ծայրամասի քիմիական գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Times of India-ն: Եվս երկու տուժածներ գտնվում են օրհասական վիճակում, զոհվածներից 15-ը կանայք են:Հրդեհը ձեռնարկությունում սկսվել է հունիսի 7-ին մոտավորապես 15:45-ին: Այդ ժամանակ գործարանում գտնվում էր 37 մարդ:

Կրակի մարմանը մասնակցել են 50 հրշեջներ եւ ութ միավոր տեխնիկա, փրկարարները քանդել են գործարանի պատերը, որպեսզի մարդկանց դուրս գալու հնարավորություն տան: Զոհերի մարմիններն այրվել են մինչեւ անճանաչելիության աստիճան: Բռնկման պատճառը դեռ չի պարզվել: Քիմիական գործարանը պատկանում է SV Aqua Technologies ընկերությանը, որ քլորի երկօքսիդ է թողարկում ջրի վարակազերծման համար:

Ինչպես հաղորդել է BBC News-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նրանց փոխհատուցում խոստացել 200 հազար ռուփիի չափով (2800 դոլար), իսկ տուժածները կառավարությունից քառակի պակաս գումար կստանան: Նաեւ զոհվածների ընտանիքներին 6800 դոլարի չափով փոխհատուցում է խոստացել Մահարաշտրայի նահանգի կառավարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս