Օլիմպիական Խաղերի ճապոնացի հովանավորները առաջարկել են Խաղերը հետաձգել ևս մի քանի ամսով
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճապոնացի խոշոր հովանավորները կոչ են անում խաղերը հետաձգել մի քանի ամսով, որպեսզի ավելի շատ հանդիսատես կարողանա մասնակցել մարզահանդեսին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Առաջարկն արվել է վերջին շաբաթներին ճապոնական 47 ընկերությունների (այդ թվում ՝ Panasonic, Toyota, Canon) աճող դժգոհության համապատկերում: Նրանք խաղերին աջակցելու համար վճարել են ավելի քան 3 միլիարդ դոլար:
Մարզահանդեսը պետք է լինի պատմության մեջ ամենաշատ հովանավորվող մարզական իրադարձությունը, բայց սոցհարցումները ցույց են տալիս, որ ճապոնացիների 80% -ը ցանկանում է չեղյալ հայտարարել կամ հետաձգել օլիմպիական խաղերը: