Շուշին զոռով են տվել․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսում պնդեց՝ Շուշին հանձնել են, ապա անդրադառնալով պատճառներին՝ մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց․ «Շուշին ինքը զոռով է տվել, փողով։ Շուշին գիտե՞ս ինչու տվեց․ նախևառաջ, շտապ կարգով, ափալ-թափալ կարգադրեց նահանջել, որ չգնայինք-տեսնեինք՝ ինչպես է  Շուշիում վերացվել ՀՕՊ-ը։ Որովհետև հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է ՀՕՊ-ը լիներ Շուշիում, Ստեփանակերտից են տարել․ ինչի՞ պիտի ընդհանրապես Ստեփանակերտում էլ լիներ․ էդ ինչի՞ Բագրատյանի ժամանակ ՀՕՊ-ը Էջմիածնում էր։

Հաջորդը՝ Շուշին տվեց, որ մենք չտեսնենք, թե ոնց է ոչնչացվում Շուշիի կուլտուրայի պալատը՝ մեջը 4000 դիակ։

Շուշին տվեց, որպեսզի մենք չհասկանանք՝ Կենտրոնական բանկն ինչո՞ւ է այնտեղ բաժանմունք կառուցել։ Այդ իսկանդերն էլ իրոք մենք կրակել ենք, և կրակել են ԿԲ-ի վրա, որ ԿԲ-ի հետքերը վերանան»։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հունիսի 20-ին չպետք է ընտրվի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հնարավոր լինի հետաքննել այս  դրվագները։

«Դեռ այսքանը գիտենք, բա ինչքան էլ սպասվում է մեզ»,- ասաց նա։

Հրանտ Բագրատյանը նաև վստահեցրեց, որ հունիսի 20-ին Փաշինյանի կողմից ընտրությունների կեղծման դեպքում հանգստացում չի լինելու․ «Մեկ է,  մենք պայքարելու ենք, մեկ է, Նիկոլը գնալու է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930