 
                        Բրյուսելի իշխանությունները հունիսի 9-ից չեղարկել են փողոցում պարտադիր դիմակ կրելը
 
                                    Բրյուսելի իշխանությունները որոշել են հունիսի 9-ից չեղյալ համարել քաղաքի բաց տարածքներում պարտադիր բժշկական դիմակ կրելը: Բացառություն կլինեն աշխույժ փողոցները, որտեղ ակտիվ է առևտուրը: Այս մասին «Թվիթեր»-ի պաշտոնական էջում գրել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Քլոզը:
«Պատվաստումը շարունակվում է, վիրուսի տարածման տեմպերը նվազում են: Հունիսի 9-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Բացառություն է ծանրաբեռնված մի քանի առևտրային փողոց»,-գրել է նա:
Բրյուսելում և Բելգիայի մի շարք քաղաքներում մի քանի ամիս է՝ փողոցում դիմակ կրելը պարտադիր է համարվում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        