Բանակ էիք կրճատում․ Ի՞նչ ես արել էդ բանակի համար, ելակ էիր տալիս ուտելո՞ւ,  այն էլ՝ ձեր ընկերուհու ելակներն էին․ Հրանտ Բագրատյան

«Մեծամոր գնացեք․ տասնքանի հատ ֆուռ է կանգնած, ես երբեք չէի կարող մտածել, որ ֆուռ բառը ինձ մոտ կասոցիացվի այդ դիակների հետ,- ասուլիսում Աբովյանի դիահերձարանի աղմակահարույց դրվագին անդրադառնալով՝ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ի դեպ, այդ Աբովյանի դիակների մի զգալի մասը հայեր չեն․ մերոնք լավ են կռվել, ինքը չի թողել մեր բանակը կռվի։ 18 հազար թուրք ենք սպանել (միայն թուրք չէ),  որտեղ տեսել է՝ հաղթանակ է, հրաման է տվել հետ գալ»։

Անդրադառնալով բանակի մասին Փաշինյանի քննադատություններին՝ Հրանտ Բագրատյանը նկատեց․ «Երեք տարուց երկուսուկես տարին Արտակ Դավթյանին դու դրել էի ԳՇ պետ, որը վերացրել է ավելի քան երեսուն զորամաս․ բանակ էիք կրճատում։ Ի՞նչ ես արել էդ բանակի համար, ելակ էիր տալիս ուտելո՞ւ,  այն էլ՝ ձեր ընկերուհու ելակներն էին։ Պե՞տք էր էդ ելակը․ կարող է՞ այդ ելակը տալիս էիր, որ կորիզները հանեին-բայրաքթարներ սպանեին օդում։ Հիմարի մեկը,  անընդհատ ասում է՝ էդ բանակը բան չի կերել․ այդ բանակի նորմերը 92 թ․-ին ես եմ ընդունել ուտելու․ սովետական բանակից երկու անգամ լավ էր կերակրվում։

Սա անբարո ինտրիգան է, սա չի կարողացել բուհ ավարտել․ և ինքը չի ավարտել, և կինը չի ավարտել (այն ժամանակ չի ավարտել)։ Իրենք իսկապես ժեխ են եղել, և այդ բուհերը կրակն էին ընկել սրանց ձեռը։ Կլյաուզան գրում էր, կանչում էր, հենց մեկը՝ մեր բարեկամին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս