Նիկոլը, իմ խորին համոզմամբ, փող է ստացել Ալիևից․ Հրանտ Բագրատյան

«Այս մի թուղթը դեռ ի կատար չի ածված․ ասված է՝ հունիսի 20-ից հետո։ Ընտրեք ինձ, ժողովուրդ, կամ ոչ Նիկոլ մեկ ուրիշին,  և ես գալու եմ ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա, նույնիսկ, եթե Ռուսաստանն ասի, Ադրբեջանն ասի․ թքած ունեմ․ չեմ տալու, ու վերջ։ Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ․ ինչո՞ւ չի կարող ասել՝ առաջինն ինքը պարտվել է, ինքը դարձել է Ալիևի հարճը բառի բուն իմաստով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս հանրայնացված պայմանավորվածություններին՝ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Նա վստահեցրեց՝ Փաշինյանը, իր խորին համոզմամբ, փող է ստացել Ալիևից․ «Չի կարող մերժել, որովհետև զապիսներ կհայտնվեն՝ ոնց է ինքը դավաճանաբար հանձնել Արցախը։

Իրեն հոկտեմբերի 19-ին ասվում էր ռուսների կողմից, ինքը ասեց՝ չէ․ շատերը սխալմամբ կարծում են, թե նա չէ ասեց, որովհետև իրեն բոլոր դեպքերում վերագրելու են պարտություն,  ինքը գերադասեց պարտվել այդ հողերը։ Էդպես չի, հարգելի՛ ժողովուրդ, այդ ժամանակն ինքն արդեն փող էր վերցրել Ալիևից։

Մենք այդ կայքէջը դրել ենք, թող ինքը պատասխանի․ գուցե սխալվում ենք։  Դա այն ռուսական կայքն է, որն ասեց, որ 250 միլիոն դոլար փոխանցվել է Պանամայի հատուկ հաշվին,  և 250 էլ կփոխանցվի վերջում։

Եթե հունիսի 20-ին Նիկոլը ընտրվի, կլինի միջանցք՝ երկու միջանցք Սյունիքով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս