Բաժիններ՝

ԱՄՆ-ի առեւտրի նախարարը կարծում է, որ շորթիչ- վիրուսների խնդիրը շուտ չի լուծվի

Շորթիչ- վիրուսների կիրառմամբ կիբեռգրոհները դեռ երկար ժամանակ խնդիր կլինեն ամերիկյան ընկերությունների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։

Առաջինը մենք պետք է հասկանանք, որ այդպիսին է իրականությունը: Եվ մենք ընկերությունների հետ հավասարապես պետք է ելնենք այն բանից, որ այդ գրոհները շարունակվելու են կամ նույնիսկ ինտենսիվ են դառնալու»,-նրա խոսքը մեջբերում է Politico հրատարակությունը: Ռայմոնդոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի երկրները, որոնց տարածքից անցկացվում են այդպիսի գրոհները, պայքարեն հաքերների դեմ: «Երբ (ԱՄՆ-ի) նախագահ Բայդենը հանդիպում ունենա (Ռուսաստանի) նախագահ Պուտինի եւ աշխարհի մյուս ղեկավարների հետ, այդ թեման կլինի առաջնահերթների թվում»,-հավելել է նա: Անցած շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի շորթիչ վիրուսներ օգտագործող հաքերների դեմ պայքարելու համար, եթե ցանկանում է ապացուցել, որ լրջորեն է պայքարում այդ խնդրի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս