Լրատվական կայքի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է
Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է այֆոն հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը Արցախի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: