Բաժիններ՝

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլյան կղզիների մերձակայքում

Հունիսի 7-ի 03:01-ին (Երեւանի ժամանակով հունիսի 6-ի 20:01-ին) սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով երկրաշաժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի մարզ) մերձակայքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում: «Էպիկենտրոնի կոորդինատներն են հյուսիսային լայնության 50,4, արեւելյան երկայնության 157,2: Էպիկենտրոնը գտնվել էՄեծ կուրիլյան շարքի Օնեկոտան կզուց 204 կիլոմետր դեպի արեւելք:

Օջախի խորությունը կազմել է 59 կիլոմետր»,- պատմել են մասնաճյուղում: Սեյսմոլոգների տեղեկատվությամբ՝ Մեծ կուրնիլյան շարքի Պարամուշիր կղզու Սեւերո Կուրիլսկ քաղաքում բնակիչներն զգացել են ստորգետնյա ցնցումները: Դրանց ուժն այժմ ճշտվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս