Բաժիններ՝

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

Հունիսի 6-ին, ժամը 16։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հա­ղարծին-Գոշ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Գ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Հ․-ն (ծնված 1961 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորին գետի ափից մոտ 9 մետր բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս բերել գետից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930