Թուրք-սիրիական սահմանին 4 մեքենա է պայթեցվել. կան զոհեր
Հունիսի 6-ի գիշերը Սիրիայի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում 4 մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Al Mayadeen հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել այս քաղաքում տեղակայված, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր խմբավորումների շտաբերն ու զորանոցները:
Պայթյունների հետևանքով նրանց շարքերում կան զոհեր ու վիրավորներ: Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ովքեր են իրականացրել այս զինված հարձակումը: