«Մրցավարների որոշ որոշումներ «Ռեալի» համար հաղթանակներ արժեն». Կուրտուա
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ակումբի խաղը Իսպանիայի առաջնությունում:
«Ավելի շուտ, «Ատլետիկոն» կարող էր պարտվել Լա Լիգայում, քան մենք կարող էինք հաղթել այն: Նա երկար ժամանակ առաջատար էր: Եղել են մի քանի մրցավարների որոշումներ, որոնք մեզ հաղթանակներ են արժեցել:
Իհարկե, մենք նեղսրտեցինք, որ չհաղթեցինք, բայց դա ֆուտբոլ է: Մրցաշրջանի երկրորդ կեսը շատ լավ անցավ, մենք մեզ հիանալի ցուցադրեցինք կարևոր հանդիպումներում: Ձախողումները տեղի էին ունենում կարգավիճակով պակաս մրցակիցների խաղերում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մենք բախտ չունեինք: Մենք ունեցել ենք վնասվածքներ, կորոնավիրուսի դրական թեստեր, բայց ընդհանուր առմամբ, պետք է խոստովանենք, որ երկրորդ խաղում լոնդոնցիները ավելի ուժեղ էին: Եվ հետո նրանք դարձան մրցաշարի հաղթողներ, ինչը ցույց է տալիս նրանց մակարդակը Տուխելի գալուց հետո »,-ասել է Կուրտուան:
Սիրարփի Աղաբաբյան



