«Մբապպեն կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բոլորին ապացուցի, որ հաջորդը կլինի Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո»․Մոուրինյո
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ամռանը կգլխավորի «Ռոման», գնահատել է Ֆրանսիայի ազգային հավաքականի հեռանկարները Եվրոպայի առաջիկա առաջնությունում:
«Եթե քո թիմում կա Կիլիան Մբապպե, դժվար է չհաղթել: Սա մեկն է այն ֆուտբոլիստներից, ովքեր հաղթում են հանդիպումներն ու վախեցնում մրցակիցներին:
Մբապպեն կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բոլորին ապացուցի, որ հաջորդը կլինի Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Դիդյե Դեշամը գիտի, թե ինչ է ուզում: Նրանք աշխարհի գործող չեմպիոններն են: Նրանք Եվրո 2016-ի եզրափակչում էին: Կարծում եմ, որ եզրափակչից առաջ ցանկացած փուլում նահանջը ձախողված է: Չեմ հավատում, որ Դեշամը կարդում կամ լսում է նրանց ասածները: Կարծում եմ, որ նա պարզապես գիտի, թե ինչ է ուզում: Նա ունի լուրջ սկզբունքներ: Յուրաքանչյուր խաղացող պետք է հարգի նրան: Եթե չանի, ուրեմն նա չի լինի հայտացուցակում:
Երբ կա այդ կարգապահությունը, և յուրաքանչյուր խաղացող անում է այն, ինչ ցանկանում է տեսնել մարզիչը, թիմը դառնում է շատ-շատ ուժեղ:
Ես չեմ տեսնում նրանց թույլ կողմերը: Եթե անհրաժեշտ լիներ անվանել այն թիմը, որը կհաղթի մրցաշարը, ապա ես կանվանեի Ֆրանսիա, քանի որ նրանք ֆանտաստիկ կազմ ունեն:
Նրանք պետք է եվրոն հաղթեն: Եթե դա տեղի չունենա, ապա մրցաշարը կարելի է համարել անհաջող»,- գրել է Մոուրինյոն The Sun-ի սյունակում:
Սիրարփի Աղաբաբյան



