Դուք ուրա՞խ կլինեիք, որ մենք դատված լինեինք. դրանից պատերազմը չէ՞ր լինի. Արմեն Գևորգյան

Երեկ Իջևանում քաղաքացիների ու համակիրների հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր նաև գործող իշխանության տված խոստումներին՝ նշելով.  «Մի իշխանություն, որը 3 տարում ոչ մի խոստում չի կատարել… Նույնիսկ խոստացել է, որ ինձ պիտի դատի, չէ՞, էդ էլ չարին»:

Դաշինքի կենտրոնական շտաբում այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Արմեն Գևորգյանն է՞լ է «հիասթափված, որ դեռ բանտում չէ», Գևորգյանը հարցով պատասխանեց:

«Իսկ Դո՞ւք… Ես էլ Ձեզ եմ պատասխանում հարցով: Դուք անպայման կուզենայի՞ք, որ մենք բանտում լինեինք: Դրանից հաճո՞ւյք կստանայիք, դրանից մեծ բավարարվածությո՞ւն կլիներ, դրանից 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի, դրանից 5.000 տղաները չէի՞ն զոհվի, դրանից 10.000  մարդ չէ՞ր վիրավորվի…

Մեր քրեական գործում որևէ հիմք չկար: Եվ, կարծում եմ՝ Դուք ինքներդ էլ եք համոզվել ՍԴ որոշումից հետո: Բոլոր քրեական գործերը, որոնցով մենք կամ իմ հետ փոխկապակցված անձինք անցնում են, դրանք շինծու են»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս