Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. մահացած կնոջ ինքնությունը հայտնի է
Հունիսի 3-ին, ժամը 12.43-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սեդա Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։