Սերբիայում պայթյուններ են տեղի ունեցել ռազմական գործարանի պահեստում
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել է պայթյուննեի եւ հրդեհի մասին, որոնք հոնիսի 4-ի առավոտյան տեղի են ունեցել Չաչակ քաղաքի «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստւմ: Նախարարի խոսքով՝ Չաչակում իրադրությունը հսկողության տակ է, տուժածներ չկան։
«Պայթյունը, բարեբախտաբար, տեղի է ունեցել պատրաստի արտադրանքի պահեստում, այլ ոչ թե բուն ձեռնարությունում: Առավոտյան 1:30-ից ես ուղիղ կապի մեջ եմ Արտակարգ իրավիճակների հատվածի ղեկավարի եւ ոստիկանության տնօրենի հետ: Տեղ են ժամանել 35 հրշեջներ Արտակարգ իրավիճակների հատվածից, ինչպես նաեւ Չաչակի տասը հերթապահ հրշեջներ: Մենք ամեից շատ վախենում էինք, թե ինչ-որ մեկը չի տարահանվել, բարեբախտաբար, ձեռնարկության բոլոր աշխատողները տարահանված են»,- հայտարարել է Վուլինը РТС ալիքի եթերում:
Պաշտպանության նախարարը նշել է, որ քննարկվել է Չաչակ քաղաքի զգալի մասի տարահանան հնարավորությունը, սակայն ի վերջո դա չի պահանջվել: «Վերջին պայթյունից հետո 24 ժամ անց հրշեջները կարող են մտնել այրված պահեստ, ամենից կարեւորն է, որ ամեն ինչ անվտանգ լինի»,- կարծում է նախարարը:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պահեստում պայթյուններն սկսվել են գիշերվա մոտավորապես 01:30-ին: Մերձակա տների բնակիչները տարահանվել են, ձեռնարկության տարածքի մուտքը շրջափակված է ոստիկանության կողմից:
Ընթանում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: