Բաժիններ՝

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվում

Արցախում հունիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 454-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 754 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 002 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս