Երիտասարդ աղջիկը «Բարեկամություն» կայարանի գետնանցումից գողություն է կատարել
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։
Ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի:
Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։