Ադրբեջանը բազմաթիվ անձանց գերեվարումը չի ընդունում, և հետաքննություն անցկացնելու անհրաժշետություն կա․ իրավապաշտպան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքում հրապարակել են տեսանյութեր, որոնցում, ըստ նրանց, հավանական է լինեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ  գերեվարված զինծառայողներ։

«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ»,- տեսանյութերին կից գրել է Արտակ Զեյնալյանը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ կերպ նրանք ցանկանում են ներգրավվել ընտանիքի անդամներին, հարազատներին, համածառայակիցներին, ովքեր կկարողանան ճանաչել, նմանեցնել նրանց, կուղարկեն լուսանկարներ։

«Մենք նաև ունենք համագործակցություն՝ թե՛ տեղական, և թե՛ օտարերկրյա փորձագետների հետ, որոնց աջակցությամբ պետք է բացահայտենք և հաստատենք անձանց ինքնությունը։

Նույնականացման գործընթացն ենք ավարտում, ինչն այս փուլում հույժ կարևոր է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմաթիվ անձանց գերեվարումը չի ընդունում, և հետաքննություն անցկացնելու անհրաժշետություն կա․ մենք ուղղակի ապացուցողական բազան ենք ուժեղացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ տեսանյութերը հիմնականում արվել են հոկտեմբեր-նոյմեբեր ամիսներին։

Հարցին՝ արդյո՞ք երեկ տեղադրված հաղորդագրությունից հետո արդեն զանգեր ստացե՞լ են․ եղե՞լ են մարդիկ, որոնք ճանաչել են իրենց հարազատներին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այո արդեն ունենք արդյունքներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930