Բաժիններ՝

«Զգուշացնում եմ, նյարդերից թույլ մարդկանց չկարդալ գրածս»․ Հակոբ Միկոյան

Հակոբ Միկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զգուշացնում եմ, նյարդերից թույլ մարդկանց չկարդալ գրածս։

Ինչքան ասեցի լռեմ, բան չասեմ։ Բայց ախր լռելով խնդիրները չեն լուծվում։

Վերջերս, գործնական առումով, գործընկերներիս հետ այցելել էինք Վանաձորի նախկին շտապօգնության լքված տարածք։ (այդ վայրը դիտարկում էինք, որպես ապագա անասնաբուժական կլինիկա, կից նաև թափառող կենդանիների համար փոքրիկ կացարան)։

Ովքեր չգիտեն ասեմ, որ այդ վայրին կից նախկինում տեղակայված էին Վանաձորի բժշկական կենտրոնը, ծննդատունը, մորգը նաև արյան կենտրոնը։ Ներկայումս վերը նշվածներից մնացել է միայն մորգը։

Մի խոսքով։ Ուշ ժամ էր, անասնաբույժ գործընկերներիս հետ մտնում ենք այդ լքված շինություն, հեռախոսի լապտերներով լուսավորում, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք ինչ վիճակում է շինությունը և արդյոք հարմար է մեր աշխատանքները կազմակերպելու համար, թե ոչ։ Հենց առաջին իսկ սենյակ մտնելով նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղտի վրա գրված մի կնոջ անուն ազգանուն, որը հիմա հասկանալի պատճառներով չեմ գրում այստեղ…

Նայում ենք իրար երեսի, ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ընկերս (ում անունը կարիք չեմ համարում այստեղ գրել) ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք։

Շտապ դուրս ենք գալիս տարածքից, ընկերներիս ճանապարհում եմ Երևան, ինքս զանգահարում եմ ոստիկանություն և հայտնում եմ մեր տեսածի մասին, որպեսզի պարզեն ինչ է կատարվում։ Կարճ ժամանակ անց զանգ եմ ստանում։
– Ալո..

-Այո լսում եմ ձեզ։

-Ոստիականությունից է…

-Հա հա, լսում եմ ձեզ, ճշտեցիք, ինչ էր կատարվում էնտեղ??

–Հա ախպեր, ճշտել ենք, դու ճիշտ էիր, դիակ է էդ տոպրակի մեջ։ Հո ձեռք չեք տվել??

-Չէ ինչի պիտի ձեռք տայինք… (յանի շատ մի գոհ էի տեսել եմ, հիմա էլ պիտի ձեռք տայի)

-Հա դե լավ ա։ Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա…

Մի պահ սարսափեցի, ինչ լավ է մնացած սենյակներ չենք գնացել։

Հետո մտածում եմ, դե մահացածի համար ինչ տարբերություն, մեկ է հոգին լքել է մարմինը։ Մարմին էլ շուտով հողի տակ ճիճուների համար կեր է դառնալու…

Բայց դե չէ էլի, ուղեղումս չի տեղավորվում, ոնց կարելի է էդ դիկաները բերեն լքված շինությունում հատակին շպրտեն, դուռ պատուհան բաց…, բա որ սոված շուն կատու մտնեն ու էդ դիակները հոշոտեն։ Թե միևնույնն է դիակը հարազատին փակ դագաղի մեջ եք հանձնելու, ու հարազատը չի տեսնելու ինչ վիճակում է դիակը ու դրանով դուք ձեզ արխային եք գցել։ Ձեզ դուր կգա, որ ձեր հարազատի կամ հենց ձեր դիակի հետ նույն կերպ վարվեն???

Ասացս ինչ է, կապ չունի զոհված զինվորի դիակ է, թե հասարակ քաղաքացի, ով մահացել է քովիդից։ Անթույլատրելի է անհարգել մահացած մարդու ապրած կյանքը իր մահից հետո։ Աբովյանի դեպքում հլա գոնե փակ սենյակ է եղել, բա էս դեպքը ոնց կմեկնաբանեք?? Կարծում եմ, այս դեպքի համար էլ պատասխանատու մարդիկ պետք է պատժվեն, որ մնացածի համար էլ դաս լինի… Չնայած ինչ եմ կորցրել ինչ եմ ման գալիս։

Ուղղակի ասի ասեմ իմանաք, հետո չասեք չեմ ասել…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս