Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին։
Այս մասին 168.am-ին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ Աղաբեկյանը մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:
Մեր հարցին՝ ո՞րն է ազատման պատճառը, Ավանեսյանը պատասխանեց.
«Պատճառների մասով ոչինչ փոխանցել չեմ կարող»: