Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 2 միլիարդ պատվաստում են կատարել կորոնավիրուսի դեմ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել է 2 միլիարդը: Դրանց կեսից ավելին բաժին է ընկել երեք երկրների՝ Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Հնդկաստանին, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները իշխանությունների պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա։

Այս պահին աշխարհում կատարվել է 2, 002 միլիարդ պատվաստում կորոնավիրուսի դեմ, դրանցից ավելի քան 700 միլիոնը բաժին է ընկնում Չինաստանին, ավելի քան 220 միլիոնը՝ Հնդկաստանին: ԱՄՆ-ում ներարկված դեղաչափերի թիվը մոտեցել է 300 միլիոնին: Ինչպես նախօրյակին հայտնել է երկրի նախագահ Ջո Բայդենը, պատվաստանյութի առաջին դեղաչափն ընդունել է չափահաս ամերիկացիների 63 տոկոսը: Ռուսաստանում, ինչպես հունիսի 2-ին հայտնել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, առաջին սրսկումն արել է ավելի քան 18 միլիոն բնակիչ: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ քովիդի դեմ զանգվածային պատվաստման պլանը կատարված է ավելի քան 25 տոկոսով:

Լրիվ պատվաստած բնակիչների հաշվով աշխարհում առաջատարներն են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սեյշելյան Կղզիները (այնտեղ լրիվ պատվաստվել է քաղաքացիների ավելի քան 62 տոկոսը) եւ Իսրայելը (60 տոկոս): Որոշել, թե Երկիր մոլորակի վրա որքան մարդ է անցել պատվաստման լրիվ բուժընթացը, հնարավոր չէ, քանի որ երկրների մեծ մասը հայտնում է սոսկ արտադրված եւ հավաստագրված դեղաչափերի քանակը: Ընդամենն աշխարհում քաղաքացիական շրջանառության մեջ է գտնվում կորոնավիրուսի դեմ տասից ավելի պատվաստանյութ, այդ թում ռուսական «Սպուտնիկ V»-ն, «էպիվակկորոնան» եւ «Կովիակը», ԱՄՆ-ի Pfizer կոնցեռնի եւ դրա գերմանական գործընկեր BioNTech-ի, բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի Sinovac եւ Sinopharm ընկերությունների պատրաստուկները, հնդական Covaxin-ը, ինչպես նաեւ ամերիկյան Moderna եւ Johnson & Johnson մշակողների պատրաստուկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս