Վերաքննիչ վարչական, քաղաքացիական և սնանկության դատարանների դատավորների թիվը կավելանա

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել մի շարք դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ վարչական, Վերաքննիչ քաղաքացիական և սնանկության դատարանների դատավորների թվակազմը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հիմնավորմամբ՝  այս նախագծով նպատակ ունեն ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հետ կապված խնդիրների հաղթահարումը:

Բադասյանը ներկայացրեց հիշյալ դատարաններին առնչվող մի քանի վիճակագրական տվյալ՝ նշելով, որ այս նախագծով Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ վարչական դատարաններից յուրաքանչյուրում կավելանա 3 դատավորից բաղկացած 1 կազմ, իսկ սնանկության դատարանում դատավորների թվաքանակը կավելացվի 4-ով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս