Բաժիններ՝

Nurburgring Nordschleife լեգենդար ավտոմրցաշարում Sharky Racing թիմի կազմում ընդգրկված է նաև Արթուր Գորոյանը

Գերմանական Այֆել լեռներում գտնվող Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում հունիսի 3-6 կկայանա ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամյա ավտոմրցարշավը, որին 2 տարվա դադարից հետո մասնակցելու է B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

Գորոյանը հանդես կգա Sharky Racing թիմի կազմում՝ VW Golf GTI TCR մեքենայով՝ 91 համարի ներքո: Նրա թիմակիցներն են գերմանացիներ Յենս Վուլֆը, Ալեքսանդր Մյուլլերը ու Ֆոլկեր Գարնը: Ըստ ժամանակացույցի՝ հունիսի 3-ին և 4-ին կկայանան որակավորման մրցերթերը, իսկ հունիսի 5-ին՝ տեղի ժամանակով 14:30 (Երևանի ժամանակով 16:30-ին) կմեկնարկի 24 ժամյա մարաթոնը: Նշենք, որ Գորոյանն ավտոսպորտի աշխարհում հեղինակավոր այս մրցարշավին մասնակցում է 2012 թ-ից ու բաց է թողել միայն 2019 թ-ի մարաթոնը՝ թիմ չունենալու պատճառով:

2020-ին մրցարշավը Covid-19-ով պայմանավորված չի կայացել: Պանդեմիայի պայմաններում անցկացվող մրցաշարում Արթուրի մասնակցությունն անհնար էր առանց Alfa Capital Wealth կազմակերպության ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ում աջակցությամբ է Գորոյանը մեկնել Գերմանիա, ինչպես նաև՝ առանց Գերմանիայի ավտոմոբիլային ֆեդերացիայի (DMSB), ADAC ավտոմոբիլային ակումբի ու NLS-ի (նախկին VLN-ի) կազմակերպիչների, ովքեր բազմաթիվ նամակներ են գրել Գերմանիայի դեսպանին՝ արշավորդին վիզա տալու խնդրանքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս