Բաժիններ՝

Աբովյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մոսկվա Կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ռուսական պետհամարանիշերով երկու ավտոմեքենա։ Քննչական խումբն առայժմ ձեռնպահ է մնում դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել, սակայն մեր թղթակիցը նկատել է, որ հայտնաբերվել է պարկուճ, ժամացույցի շղթայի կտորներ։ Թղթակիցի տվյալներով, մեքենայում եղել են երկու հոգի, մեկը՝ սպանվել է։

Պաշտոնական աղբյուրներթ ձեռնպահ են մնում հանրայնացնել նաեւ զոհի ինքնությունը, իսկ շրջանառվող լուրերի համաձայն՝ սպանվածը քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի ընկերներից է։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև Արթուր Ասատրյանի փաստաբանի հետ, որը սակայն ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ տեղեկություն չունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս