Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին է ներկայացել նոր երգով
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երաժշտասերների դատին է հանձնել «Արևով» երգը՝ նվիրված իր երեխային:
Երգն արդեն հասանելի է Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակը Գևորգ Եղիազարյանն է:
«Երազում եմ, որ բոլոր հայ բալիկներն իրենց աչուկները բացեն խաղաղ երկնքի տակ` արևով»,-«Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է Պեպելյանը: