Բաժիններ՝

Խորվաթիա-Հայաստան․ հարթակ փորձարկումների համար

Հայաստանի և Խորվաթիայի ընտրանիները այսօր կանցկացնեն ընկերական հանդիպում Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, որով խորվաթ ֆուտբոլիստները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, իսկ Հայաստանի ընտրանին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։

Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

Խորվաթիա

ԱԱ-2018-ի եզրափակչի մասնակիցը այնքան էլ հաջող չանցկացրեց մարտ ամսվա աշխարհի հաջորդ առաջնության ընտրական խաղերը:

Մեկնարկային խաղում Խորվաթիան պարտվեց Սլովենիային հյուրընկալվելիս (0: 1): Այնուհետև նրանք օգտվեցին հարմար օրացույցից ՝ իրար հաջորդող հաղթանակներ տանելով խմբի աութսայդերների նկատմամբ ՝ ի դեմս Կիպրոսի (1: 0) և Մալթայի (3:0):

Հայաստան

Հայաստանը մեծ աղմուկ բարձրացրեց 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային փուլերում: Առաջին խաղում Խոակին Կապարոսի սաները արտագնա հաղթանակ տարան Լիխտենշտեյնի նկատմամբ (1: 0): Եթե Հայաստանի հավաքականի այս հաղթանակը զարմանալի չէր, ապա անակնկալ էին հետագա հաղթանակները Իսլանդիայի (2: 0) և Ռումինիայի (3: 2) նկատմամբ:

Հավաքականի մարզչի խոսքով՝ այս ընկերական հանդիպումը լինելու է լավ հարթակ փորձարկումների համար։ Դա է պատճառը, որ հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն հրավիրվել հավաքական։

«Մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան»,-նշել է ԽոակինԿապառոսը։

Այսօր խաղին չի մանսակցնի նաև Վարազդատ Հարոյանը։ Նա թիմի հետ է, անցկացնում է մարզումներ, սակայն թեթև վնասվածք ունի։  Արդեն հուլիսի 1-ից Հարոյանը միանալու է իսպանական «Կադիսինզ։

Մրցակցի մասին խոսելիս Խոակին Կապառոսը նշում է, որ Խորվաթիայի ընտրանու կազմում հանդես է գալիս Ոսկե գնդակի դափնեկիր Լուկա Մոդրիչը։

«Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է»։

Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս