Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վլադիմիր Կարապետյանին  նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից հետ է կանչվել Տիգրան Սեյրանյանը։

Տեսանյութեր

Լրահոս