«12 թվի 12-րդ ամսի 12-րդ օրը Ծառուկյանը հայտարարեց իր այդ որոշումը…»
«Դա ինձ համար նորություն չէր»,- ըստ galatv.am-ի՝ այսպես է արձագանքել «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը այսօր ԲՀԿ տարածած հայատարարությանը, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը որոշում է ընդունել, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես չի գալու, ապա «Ժառանգության» անդամը ավելացրել է, որ սա խաղ է եղել և այդ խաղի արդյունքում քաղաքական դաշտը բավականին կորուստներ կունենա:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրացնելով կուսակից ընկերոջը՝ նշել է. «Դուք կտեսնեք, որ կուսակցության ներսում ինչպիսի բազմակարծություն կա. 12 թվի 12-րդ ամսի 12-րդ օրը Ծառուկյանը հայտարարեց իր այդ որոշումը և ես հարգանքով եմ վերաբերվում դրան: Կարծում եմ՝ այդ որոշման մեջ կա հիմք, իմաստնություն և հաշվարկ, բայց հիմնական քննությունն այն է, թե ինչ շարունակություն է ունենալու այդ խոսքը: Մենք խոսում ենք իրավական, սահմանադրական, դե յուրե պետություն ստեղծելու մասին և, ինքը՝ Ծառուկյանը, նույնպես նվիրված է այդ ապագային ու տեսլականին: Դուրս գալով կուսակցապետական կոալիցիայի շրջանակից՝ ինքը կարող էր այդ խոսքը գործով ամբողջացնել, հիմա պետք է սպասել՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունն ի՞նչ է նշանակում: Ինքը հարգանքի է արժանի է, դա նշանակում է՝ ամեն ինչ չէ, որ պաշտոնի համար է արվում, հարցի մյուս կողմն այն է, թե գործնական ի՞նչ արտացոլանք կգտնի»:



