Բաժիններ՝

Լիբիային նվիրված՝ Բեռլինի երկրորդ խորհրդաժողովը կկայանա հունիսի 23-ին

Լիբիային նվիրված՝ Բեռլինի երկրորդ խորհրդաժողովը Գերմանիայի մայրաքաղաքում կկայանա հունիսի 23-ին. այնտեղ հրավիրված են անցումային կառավարության ներկայացուցիչները: Հունիսի 1-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչը, տեղեկացնում է:

«Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Բեռլինի գործընթացին մասնակցող երկրներին եւ կազմակերպություններին Լիբիային նվիրված՝ Բեռլինի երկրորդ խորհրդաժովին են հրավիրել հունիսի 23-ին ԳԴՀ-ի ԱԳՆ: Խորհրդաժողովին առաջին անգամ կմասնակցեն նաեւ Լիբիայի անցումային կառավարության ներկայացուցիչները»,- հայտարարել են գերատեսչությունում:

Ինչպես նշվում է, պլանավորվում է քննարկել Լիբիայում իրադրության կայունացման ասպեկտները, կարգավորման հետագա քայլերը, ազգային ընտրություններին նախապատրաստումը, որոնք նշանակված են դեկտեմբերի 24-ին, օտարերկրացի վարձկանների դուրսբերումը երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս