Օլիմպիական խաղերի ժամանակ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատվություն կկրի մարզիկը
Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատուն կլինի հենց մարզիկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը մտադիր է նման որոշում կայացնել:
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Լանա Հադադն ասել է , որ նախատեսում են պարտավորեցնել բոլոր մարզիկներին՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որով իրենց վրա կվերցնեն վարակվելու հետ կապված բոլոր ռիսկերը:
Այդ կետով ասվում է, որ մարզիկները համաձայն են մասնակցել խաղերին և գիտակցում են, որ կա առողջության կամ նույնիսկ մահվան սպառնալիք: Ոչ մի կառավարություն, ոչ էլ առողջապահական մարմին չի կարող երաշխիքներ տալ այդ առումով: