Ալիևի դեմ չոքած մարդիկ հիմա տղամարդկությունից են խոսում. հանգիստ թողեք էդ բառը, այն ձեր հետ կապ չունի․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 31-ին հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էր նախագահի՝ դատավորների թվի, աշխատավարձերի, դատարանների անկախության, փաստաբանական համայնքի, վեթթինգի և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերջին տարիներին փաստաբաններն առաջինը զգացին ոլորտին սպառնացող վտանգը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից ծրագրված դատավորների վեթինգին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դրա նպատակը մեկն էր՝ դատական իշխանությունն իրենցով անելու գործիքակազմ գտնել։ «Նրանք ուզեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք», – ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս