Բաժիններ՝

Կենդանաբանական այգու ներկայացուցիչը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ անվճար չլինելու, զեղչերի ու ծրագրերի մասին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգու մուտքը մանուկների համար անվճար չէ: Ծնողներից շատերի համար սա տարօրինակ է, քանի որ գրեթե միշտ այդպես է եղել:

«Չէ՞ որ երեխաների տոնն է, ինչո՞ւ անվճար չէ, ինչո՞ւ են նաև այդ հնարավորությունից զրկում նրանց: Ի՞նչ կլինի, որ այս մեկ օրը մարդիկ գումար չվճարեն»,- սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել ծնողները:

Կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիանա Բրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի անվճար չէ, սակայն գործում են զեղչեր:

«Զեղչեր գործում են մանկապարտեզների, դասարանների ու կրթական զարգացման կենտրոնների դեպքում, մյուսների համար այգու մուտքը վճարովի է: Երեխաները պետք է լինեն 11 հոգուց ավելի և մինչև 15 տարեկան: Քանի որ այսօր աշխատանքային օր է, երեքշաբթի, 3-15 տարեկանների համար տոմսի արժեքը  500 դրամ է, 16-69 տարեկանների համար՝ 800 դրամ: Սակայն, եթե խմբով են գալիս ու 11 հոգուց ավելի են լինելու, տոմսարկղում դիմում են գրում ու ամեն մեկը  վճարում է 200 դրամ»,- մանրամասնեց Լիանա Բրյանը:

Դիտարկմանը՝ ո՞րն է պատճառը, որ ամեն տարվա նման, այս տարի ևս անվճար չէ երեխաների մուտքը, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Ամեն տարի չէ, որ Հունիսի 1-ին այգու մուտքն անվճար է եղել: Եթե անվճար է եղել, ապա եղել են հովանավորներ, որոնց հետ համագործակցության արդյունքում այցելուներին (միայն փոքրերին) հնարավորություն է տրվել այգի գալ անվճար: Այգին չի կարող ինքնուրույն որոշել, պետք է հովանավորներ լինեն»:

Նշենք, որ միջոցառումները տևելու են մինչև 19:00-ն: Կենդանաբանական այգում սպասվում են ոչ միայն անակնկալներով լի միջոցառումներ, այլև հետաքրքիր «արարողակարգ»։ Փոքրիկները կարող են տեսնել, թե ինչպես են կերակրվում և խնամվում կենդանիները։

Սիբիրյան վագր- 12:30

Պատագոնյան թութակ- 14:15

Պավիան համադրիլ- 15:00

Գետաձի- 16:00 կերակրում, 16:30 ատամների լվացում:

13:00-14:00- համերգային ծրագիր

14:00-14:10- օղակներով շոու

14:10-14:40- համերգային ծրագիր

14:40-14:50- կրակներով շոու

15:20-15:40- աճպարարական համարներ

15:40-16:30- համերգային ծրագիր

16:30-16:50- հեծանիվով համարներ

17:00-19:00- համերգային ծրագիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս