Ոստիկանները բերման են ենթարկել 1999 թվականից հետախուզվող անձին
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն:
Տղամարդը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: