Բաժիններ՝

Պակիստանում հուժկու տեղատարափների պատճառով 10 մարդ է զոհվել

Պակիստանի առնվազն 10 բնակիչ է զոհվել եւ եւս ամենաքիչը երեքը վնասվածքներ ստացել Փենջաբի արեւելյան նահանգում սաստիկ անձրեւների հարուցած մի քանի դժբախտ պատահարների հետեւանքով: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Գործակալության տվյալներով՝ամպրոպի ժամանակ տանիք է փլվել է Փենջաբի Օքարա քաղաքում, ինչի հետեւանքով ութ մարդ, այդ թվում չորս երեխա, զոհվել է եւ երեքը վնասվածքներ է ստացել:

Նաեւ հաղորդվում է, որ նահանգի մի այլ մասում մեկ մարդ է զոհվել, երբ նրա վրա փլվել է տան պատը:

Եվս մեկ տղամարդ դարձել է կայծակի հարվածի զոհ:

Մայիսի 31-ին Պակիստանի Օդերեւութաբանական դեպարտամենտը կանխատեսել է սաստիկ քամիներով ամպրոպներ երկրի տարբեր մասերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս