«Նիկոլը որոշել ա իրա ծնունդը հրապարակում նշել` անունը դնելով երեխաների օր»․ Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն 5 հազարից ավել ընտանիք զինվոր ա կորցրել, 5 հազարից ավել ընտանիքում էլ կորուստ է եղել կովիդի հետևանքով:
Այս ընտանիքների կորստի ցավը դեռ չի ամոքվել:
Չի ամոքվել նաև մեր ժողովրդի հավաքական ցավը` հայրենազրկումն ու ցավալի (դավաճանական) պարտությունը:
Բայց Նիկոլը որոշել ա իրա ծնունդը հրապարակում նշել` անունը դնելով երեխաների օր:
Երեխաներին այսօր ապագա ա պետք, ոչ թե տոն: Ու էտ ապագան վտանգված ա, քանի դեռ Նիկոլը հրապարկում նստած ա ու համերգ ա կազմակերպում»: