Սուպերլիգան հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի
Եվրոպական Սուպերլիգայի ղեկավարությունը մեղադրում է ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին մրցակցության մասին օրենքի խախտման մեջ: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Սուպերլիգան հայց է ներկայացրել եվրոպական դատարան ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի` դրանց մեղադրելով մրցակցության մասին օրենքի խախտման մեջ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է որակազրկել այն ակումբներին, որոնք դուրս չեն եկել Սուպերլիգայից:
Եվրոպական ֆուտբոլային 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրներն են «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերը: