Պաբլո Պիկասոյի 7 խորհուրդները. ինչպես կյանքը դարձնել ավելի գրավիչ
1. Անելու համար հարկավոր է հավատալ:
Կարող է նա, ով համարում է, որ կարող է: Եվ չի կարող նա, ով համարում է, որ չի կարող: Սա անխախտ, անվիճելի օրենք է:
2. Ընդլայնե՛ք ձեր սահմանները:
Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ դա:
3. Ոգեշնչման կամ հարմար պահի մի՛ սպասեք:
Ոգեշնչումը գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ժամանակ:
4. Գործե՛ք:
Վաղվան հետաձգե՛ք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև ձեր մեռնելը:
5. Ճի՛շտ հարցեր տվեք:
Ուրիշները տեսան այն, ինչ կար, և վիճեցին, թե՝ ինչու: Ես տեսա այն, ինչը կարող էր լինել, և հարցրի՝ իսկ ինչո՞ւ ոչ:
6. Մի՛ դատեք և նկատե՛ք ծածուկ գեղեցկությունը:
Օ՜, եթե միայն հնարավոր լիներ ազատվել ուղեղից և միայն աչքերից օգտվել:
7. Դեռևս շատ ուշ չէ:
Երիտասարդությունը տարիք չունի:
Թարգմանությունը՝ Հրաչյա Ամիրյանի: